Կպահպանենք, թե՞ ոչ. ՀԱՊԿ-ի հետ խորհրդակցությունները շարունակվում են

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


«Խորհրդակցությունները շարունակվում են»,- միայն նշեց նա՝ այլ մեկնաբանություններ այս հարցի շուրջ չհնչեցնելով:


Նշենք, օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Կառավարությունը հիմքեր ունի կարծելու, որ Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Սակայն փորձագիտական շրջանակները ոչ միայն Հայաստանում, այլև ՌԴ-ում նման լավատեսություն չունեն: Այդպես, «168 ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը կարծիք է հայտնել, որ այդ սպասելիքները հիմնավոր չեն և ինքը հակված է կարծելու, որ ՀՀ-ն չի պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:


«Փաշինյանն այս թեմայի շուրջ զրուցել էր Լուկաշենկոյի, Նազարբաևի հետ, Փաշինյանը նրանց կողմից աջակցություն չունի: Խաչատուրովի դեպքը եղել է, իրատեսական է, որ առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովից հետո նախագահությունը կանցնի Բելառուսին, և Հայաստանը կկորցնի այդ պաշտոնը: Բայց Հայաստանը բարձրաստիճան պաշտոն ունի ԵԱՏՄ-ում և պետք է փորձի պահպանել ու օգտագործել այն՝ ի օգուտ Հայաստանի»,- ասել է նա:


Հիշեցնենք, 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝  այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելը:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36237