Վրաստանը թույլ կտա հացահատիկ տեղափոխել ավտոտրանսպորտով մինչև այս տարեվերջ: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:
Նշվում է, որ համապատասխան որոշման մասին հայտարարվել է Վրաստանի ֆինանսների նախարարի և հացահատիկ տեղափոխողների հանդիպմանը:
«Սահմանափակումները մինչև տարեվերջ չեն գործի, աշխատանքի շարունակվում է, որպեսզի մշակենք քիչ ցավոտ տարբերակ», — նշել է վրաց նախարարը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36188