Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի 49-րդ բանակի ավելի քան 3.500 զինծառայող և 600 միավոր տեխնիկա ուսումնական տագնապի շրջանակում բերվել է մարտական պատրաստության: Այդ մասին հայտնել է ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստուգումը, որին մասնակցում են Ստավրոպոլում և Կարաչաևո-Չերկեսիայում տեղակայված միավորումները և զորամասերը, հայտարարվել է Հարավային շրջանի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով:
«Մարտական պատրաստվածության ստուգումների միջոցառումների շրջանակում միավորումների և զորամասերի հրամանատարությունները պետք է կատարեն շարժական դաշտային կառավարման կետերից զորքերի կառավարման կազմակերպման խնդիրներ»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36174