Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին` Հարավային Օսիայից ու Աբխազիայից հրաժարվելու դեպքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքը շարունակելու է ամրապնդել կապերը Վրաստանի հետ:


Ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը հայտարարել է, որ Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին` Հարավային Օսիայից ու Աբխազիայից հրաժարվելու դեպքում:


Նրա խոսքով, եթե Թբիլիսին հավակնություններ ունենա այդ անկախ պետությունների նկատմամբ, ապա երբեք չի անդամակցի Դաշինքին:

Նա հավելել է, որ Վրաստանն այդ տարածքների հարցում ունի ազգային հպարտություն և դեռևս չի կարող դրանցից հրաժարվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36163