Շանհայի համագործակցության կազմակերպության վրա շեշտադրումը Բաքվի ընտրությունն է մոտակա տասնամյակի համար: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսանդր Կարավաևը:
Ըստ նրա, Ադրբեջանը չի հրաժարվում ԵՄ-ի հետ համագործակցությունից, այդ թվում Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ, սակայն Շանհայի կազմակերպությունը ևս առանցքային է իր համար առաջիկա տարիներին:
Նրա խոսքով, Շանհայի կազմակերպությունում են գտնվում Ադրբեջանի հիմնական երկու խոշոր տնտեսական գործընկերները` ՌԴ-ն ու Չինաստանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36156