Թուրքիան մտադիր է մինչև 2023թ.-ը մտնել աշխարհում խոշորագույն տնտեսություններ ունեցող երկրների ցանկ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության նախարար Մուսթաֆա Վարանկը:
Նա նշել է, որ Թուրքիայի կառավարությունը բարձրացրել է եկամուտների բաշխման ցուցանիշները, բնակչության կյանքի մակարդակն ու սոցիալական վիճակը:
Նշվում է, որ 2018թ.-ին աշխարհի առաջատար տնտեսությունների մեջ են մտել ԱՄՆ-ն, Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բրազիլիան, Կանադան և ՌԴ: Թուրքիան զբաղեցրել է 17-րդ տեղը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36127