Սիրիայի իշխանությունները ողջունել են երեկ Սոչիում ՌԴ-և Թուրքիայի միջև սիրիական Իդլիբի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունը: Այդ մասին հայտնել է Սիրիայի ԱԳՆ-ում աղբյուրը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Աղբյուրը նաև հավելել է, որ իշխանությունները մտադիր են ամբողջությամբ ազատագրել Իդլիբը գրոհաիններից կամ ուժային մեթոդներով կամ հրադադարի ձեռքբերմամբ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենք որոշում են ընդունել սիրիական Իդլիբ նահանգի շփման գծի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36121