Հայ-ամերիկյան ռազմական հարցեր. ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդին

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ:


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:


Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36108