Անկարան կմեծացնի ռազմական կոնտինգենտը Կիպրոսի հյուսիսում

Թուրքիան ռազմական բազա չի ստեղծի գրավված Հյուսիսային Կիպրոսում, սակայն Անկարան մտադիր է այնտեղ մեծացնել ռազմական կոնտինգենտը՝ թուրք զինվորականների թիվը։ Այս մասին հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ տեղեկացնում է Hyurriet-ը։

Ընդ որում՝ նա հերքել է թուրքական ԶԼՄ-ներում տարածված այն լուրը, թե Կիպրոսի հյուսիսում ռազմական բազա կստեղծվի։

«Մենք մտադիր չենք կղզու վրա բազա հիմնել»,-ասել է Էրդողանը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36093