Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ԱՄՆ է մեկնել՝ Սպիտակ տանը մի քանի հանդիպումներ անցկացնելու համար։
Պաշտոնական այցի ժամանակ նախատեսված են բանակցություններ ԱՄՆ սենատորների, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յուն Քիմի, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիսթին Լագարդի և Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։
Մամուկա Բախտաձեն հրավիրված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կնոջ՝ Մելանիայի կազմակերպած ընդունելությանը։
Բախտաձեն նաև ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36074