Իսրայելը՝ ՌԴ-ից հետո, Ադրբեջանի երկրորդ խոշոր գործընկերն է զենքերի վաճառքի շուկայում: Բաքուն շարունակելու է զենքեր գնել իսրայելցիներից: Հնարավոր է՝ ԱԹՍ-ներ: Այդ մասին հայտարարել է Ամերիկա-ադրբեջանական պրոգրեսի աջակցության հիմնադրամի գլխավոր փորձագետ Ալեքսեյ Սինիցինը:
Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ զինված է տարբեր զինատեսակներով, որոնք գնել են վերջին տարիներին:
Նրա խոսքով, ադրբեջանցիները հետաքրքրված են իրենց բանակն Իսրայելի միջոցով ռադիոէլեկտրոնային պայքարի, հետախուզության և հակահետախուզության միջոցներով համալրելով, փոխանցում է detaly.co.il-ը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36036