ՀՀ-ում բաժանվում են սևերի ու սպիտակների, իսկ Բաքուն ու Անկարան միավորվում են․ Շարմազանով

Մինչ Հայաստանում բաժանում են սեւերի եւ սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։


Նա, մասնավորապես, նշել է.


«Նախօրեին Բաքվում Էրդողանի եւ Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցավ այսպես ասած՝ Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձի շքերթը՝ դաշնակցական-բոլշեւիկյան ուժերից: Մինչդեռ 100 տարի առաջ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան Բաքվի օկուպացիան թուրքական Նուրի փաշայի զորքերի կողմից: Ուղիղ 100 տարի առաջ թուրք-ադրբեջանական միացյալ զորքերը թուրք հրամանատար Նուրի փաշայի գլխավորությամբ Բաքվում կազմակերպեցին մեծ ջարդ, որին զոհ գնացին բազմաթիվ հայեր եւ որի արդյունքում Բաքվում հաստատվեց ադրբեջանաթուրքական-մուսաֆաթական իշխանություն:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսեց մեկ ազգ, երկու պետություն կոնցեպտից՝ նշելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միասնական պետք է պայքարեն իրենց հակառակորդների դեմ: Ալիեւը ավելի հեռուն գնաց՝ որքան հզոր լինի Թուրքիան, այդքան հզոր կլինի Ադրբեջանը ուղերձով:


Նմանատիպ ելույթով հանդես եկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ նշելով, որ Անկարան Ադրբեջանի բոլոր նախաձեռնությունների կողքին է: Ավելին, Էրդողանը կոպտորեն խախտեց Ցյուրիխյան պրոտոկոլները, որոնք կնքել էին 2009-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ԱԳ նախարարների միջնորդությամբ եւ նշեց, որ Հայաստանի շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ հայկական զորքերը դուրս չգան տարածքներից:


Սա ուղղակի միջամտություն է արցախյան կարգավորման գործընթացին: Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ Թուրքիան անելիք չունի այդտեղ: Առնվազն մտահոգիչ է, որ իրական օկուպանդտ Թուրքիան խոսում է օկուպացիայի մասին, իրական դահիճը խոսում է Խոջալուի ջարդերի մասին:


Եւ այսպիսի աշխարհաքաղաքական սպառնալից զարգացումների պայմաններում պետք է առավել քան սթափ գնահատել իրավիճակը: Սա մարտահրավեր է ՀՀ-ի եւ Արցախի հանրապետությանը, սա արձանագրում է այն փաստը, որ նոր իրողությունների պայմաններում եւս մեր երկրի համար թիվ մեկ սպառնալիքը շարունակում է մնալ պանթուրքիզմը, որը նշված զորահանդեսում նոր եւ ավելի վտանգավոր ձեւակերպում ստացավ:


Սա անթույլատրելի է եւ ավելի քան մտահոգիչ: Ժամանակն է, որպեսզի ՀՀ իշխանությունները վերջ դնեն քայքայիչ՝ հասարակությունը պառակտելու գործընթացին եւ շարժվեն ազգային միասնության ճանապարհով: Եւս մեկ անգամ կրկնում եմ անվտանգության մարտահրավերները ամենագլխավորն են: Այո, մենք կարող ենք ունենալ շատ տարբեր դիրքորոշումներ եւ ներքաղաքական տարաձայնություններ, բայց չտեսնել արտաքին մարտահրավերները, մեղմ ասած՝ անշրջահայացություն է:


Բավ է Հայրենիքը բաժանել նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների եւ հակահանրապետականների, սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների: Վերջին սահմանային զարգացումները եւ թուրք-ադրբեջանական հռետորաբանությունը, որ ավելի սանձարձակ է դառնում, ահազանգ են բոլորիս համար՝ մեր երկրի անվտանգությունը նուրբ լարից է կախված, Հայաստանի եւ Արցախի ճակատագիրն այսօր վտանգված է եւ այդ մասին բացահայտ խոսում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները:


Որպես պատմաբան եմ ասում. մեզ այսօր ավելի քան երբեւէ անհրաժեշտ է հանրային համերաշխության եւ միասնության մթնոլորտ: Եւ այդ միասնության կոչով պետք է հանդես գա երկրի առաջին դեմքը: Վարչապետը պետք է վերանայի՝ հասարակությունը մերոնքականների եւ թշնամիների բաժանելու իր դիրքորոշումը:Պարոն վարչապետ, Դուք բոլորի վարչապետն եք եւ պարտավոր եք սեր եւ համերաշխություն քարոզել ՀՀ բոլոր քաղաքացիներին ՝ առանց բացառության: Հայաստանն այսօր կանգնած է Սարդարապատի հաղթանակի եւ Կարսի խայտառակ անկման միջեւ : Կապահովի օրվա իշխանությունը ազգային միասնություն, մենք կարող ենք նոր սարդարապատներ կերտել, կգնա ազգը սեւերի ու սպիտակների բաժանելու, ստեղծված էյֆորիկ ֆոնին մասսաների զգացմունքայնությանը հագուրդ տալու կոմբինացիաներով, ասֆալտներին պառկացնելու կոչերով, մենք կունենանք նույն ճակատագիրը, ինչ ունեցանք 100 տարի առաջ՝ Կարսի հանձնման ժամանակ:


Ժամանակն է ոչ թե անպտուղ պոպուլիստական հայտարարություններ անել, այլ ժամանակն է դասեր քաղել անցյալի սխալներից ու դրանք սրբագրել: Այլ ճանապարհ չկա. միակ ճանապարհը ազգային միասնությունն է, ժողովրդավարությունը, բազմակարծությունը եւ ՀՀ բոլոր քաղաքացիների միջեւ համերաշխության եւ միասնության մթնոլորտի ապահովումը:


Երեկ Խաչվերաց էր: Հուսով եմ, որ մեր ապավինությունը կենդանի եւ ճշմարիտ Աստծուն՝ Տեր Հիսուս Քրիստոսին եւ աշխարհին փրկություն բերած հաղթական խաչին, սուրբ՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդությամբ , 1700-ամյա քրիստոնեական բարոյականությամբ, որի հիմքը սերն է, 21-րդ դարում Հայաստանն ու հայ ժողովուրդն իր ընթացքը շարունակելու է նոր սարդարապատներ կերտելով»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36028

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel