ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չինացի գործարար, չինական Alibaba կորպորացիայի ղեկավար Ջեք Մային պատմել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ամբողջ աշխարհը քննարկում է լուրն այն մասին, որ Ջեք Ման պատրաստվում է թոշակի անցնել, եւ, իհարկե, Պուտինը ամենասկզբում դիմելով Ջեք Մային՝ որպես երիտասարդի, ասել է․
«Ի՞նչ է՝ դուք թոշակի եք պատրաստվո՞ւմ, ինչպե՞ս կարող եք ձեր այդ էներգիայով։ Սա ասում է նախագահը, որն արդեն 65 տարեկան է, բայց, ինչպես ասել է նա Ջեք Մային՝ ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում, նման մտադրություն չունեմ»,- պատմել է Պեսկովը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36027