Վրաստանը հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգել է մինչև հոկտեմբեր

Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:


«Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն»,- ասված է հաղորդագրության մեջ:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36001