Փարիզի Ելիսեյան պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում: Հայաստանի վարչապետը երեկվանից հանդիպել է ՀՀ համայնքի ներկայացուցիչների և Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների հետ։
Նիկոլ Փաշինյանը նաև ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում վեր խոյացող Կոմիտասի հուշարձանի մոտ: Այսօր էլ նա հանդիպում է ունեցել «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ եւ կոչ արել ներդրումներ կատարել Հայաստանում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35993