Կառավարությունը թեթևացնում է երիտասարդ ընտանիքների բնակարանների հիպոթեքային վարկը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ֆինանսների նախարարության ներկայացրած «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական ծրագրի վերաբերյալ նախագծին, որը ենթադրում է, որ 2018 թվականին ՀՀ կառավարությունը ոչ միայն  կշարունակի «Բնակարան երիտասարդներին» ծրագրի միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորումը, այլև կմեղմի կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները:

Ըստ նախագծի, երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը: Ինչ վերաբերում է առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերմանը, ապա հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով՝ առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվելու:

Բացի այս,  օրենքի նախագծով նախատեսվում է նաև բարձրացնել բնակարան ձեռք բերող զույգի տարիքային շեմը՝ զույգի գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35965