Մոսկվան հարցում կուղարկի ԱՄՆ-ին` պահանջելով պաշտոնապես բացատրել, թե ինչ գործունեություն են ծավալում ամերիկյան լաբորատորիաները Վրաստանում, որտեղ հնարավոր է` մարդկանց վրա մահվան հանգեցնող փորձարկումներ են իրականացվում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն նոր փաստեր է ներկայացրել, որոնք վկայում են Վրաստանի տարածքում ԱՄՆ զինված ուժերի համակազմի` այդ լաբորատորիաներում իրականացրած պարսավելի գործունեության մասին:
Մոսկվայում ենթադրում են, որ ԱՄՆ և Վրաստանի իշխանությունները փորձում են թաքցնել ԱՄՆ բանակի` վտանգավոր վարակիչ հիվանդություններ ուսումնասիրող ռազմական ստորաբաժանման գործունեության իրական բովանդակությունն ու ուղղվածությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35952