ԱՄՆ-ն հասկանում է Սիրիայի հայությանն օգնելու ՀՀ ցանկությունը. ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Սիրիայում Հայաստանի ենթադրվող առաքելության մասին մեկնաբանություն չի անում, սակայն նշում է, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին:

Aysor.am-ի հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ, եթե Ռուսաստանի հետ «հումանիտար համագործակցության» շրջանակում զինվորականներ ուղարկի Սիրիա, մասնավորապես՝ ռազմական բժիշկների և սակրավորների, ԱՄՆ դեսպանատունը տվել է հետևյալ պատասխանը.

«Մենք հասկանում ենք Սիրիայի հայկական բնակչությանն օգնելու ՀՀ կառավարության ցանկությունը: Մենք ևս մտահոգ ենք Սիրիայի պատերազմի մարդասիրական հետևանքներով և խաղաղ բնակչության դժվարին վիճակով: Սիրիայում Հայաստանի ենթադրվող առաքելության մասին մեկնաբանություններ չենք կարող տալ, սակայն նշենք, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին, որտեղ երեք միլիոն անմեղ քաղաքացիական բնակչություն գտնվում է շրջապատման մեջ ու նրանց սպառնում է հարձակում Ասադի ռեժիմի կողմից, որին սատարում են Ռուսաստանն ու Իրանը»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35941