Թուրքիան ակտիվացրել է զենքի մատակարարումը Իդլիբում սիրիացի ապստամբներին, որպեսզի օգնի նրանց դիմակայել Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցություն ստացող սիրիական բանակի կողմից պատրաստվող գրոհին։
Այս մասին գրում է Reuters–ը՝ հղում անելով զինված ընդդիմության աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ Անկարան ռազմական օգնություն է ուղարկել, քանի որ սեպտեմբերի 7-ին կայացած Ռուսաստան–Իրան–Թուրքիա եռակողմ գագաթնաժողովին համաձայնություն ձեռք չի բերվել սիրիական բանակի հարձակումները կանխելու վերաբերյալ։
Ինչպես նշվում է, ապստամբներին տրամադրված զենքերի մեջ խորհրդային «Գռադ» համակարգի համար ռումբեր և ռազմամթերք է։ Աղբյուրները նշել են, որ սա կօգնի երաշխավորել, որ պահուստները չեն սպառվի մարտերի ընթացքում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35926