Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ Յուրի Շեգլովինը հայտարարել է, որ Իսրայելն այն երկրներից է, որից Ադրբեջանը զենք է գնում:
Ըստ նրա, Ադրբեջանը զենք է գնում նաև ՌԴ-ից, Բելառուսից, Պակիստանից, Թուրքիայից և Չեխիայից:
Մասնագետները նշում են, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի Բաքու այցի հիմնական նպատակն իսրայելական Երկաթե գմբեթ հակահրթիռային համալիրի վաճառքի հարցի քննարկում է:
Նրա խոսքով, Ադրբեջանի համար այդ գործարքի կնքումը շատ կարևոր է Իրանին և ՀՀ-ին դիմակայելու համար: Բաքուն ցանկանում է ապահովագրել նաև Կասպից ծովի օդային տարածքը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35923