Մենք գիտեինք, որ Ասադը պահել է քիմիական զենքի մի մասը. Քերի

Բարաք Օբամայի վարչակազմը գիտեր, որ Սիրիայի կառավարությունը իբր չի վերացրել քիմիական զենքի բոլոր պաշարները: Այդ մասին Fox News հեռուստաալիքի եթերում պնդել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին. հայտնում է Ռոսբալտ-ը:


«Իրենք ասել են, որ հայտարարագրված քիմիական զենքը վերացվել է 100 տոկոսով: Դա այն էր, ինչ կարողացել էր հայտնաբերել Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը»,- նշել է նա:


Ըստ Քերիի` իրենք գիտեին, որ Ասադը պահել է մի մասը, և ԱՄՆ-ը փորձել է դրանով գնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, սակայն չի կարողացել, քանի որ Ռուսաստանն իբր սկսել է իր խաղերը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35922