Ռազմական փորձագետ. ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները շարունակում են վատթարանալ

ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները շարունակում են վատթարանալ: Թուրքիայի կողմից ՌԴ-ից С-400-ի գնումը միայն մի պատճառն է: Այսօր ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հասել են այն մակարդակին, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում թուրք երկու նախարարների հանդեպ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Յուրի Լյամինը:


Ըստ նրա, Թուրքիան իր հերթին պահանջում է ԱՄՆ-ից արտահանձնել Ֆեթուլահ Գյուլենին, ով մեղադրվում է 2016թ.-ի հեղաշրջման կազմակերպման մեջ: Նա նշել է, որ այս ամենը կատարվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն և Թուրքիան հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ:


Նա հավելել է, որ ԱՄՆ-ն այլընտրանք է փնտրում թուրքական Ինջերլիք ռազմակայանին`Միջերկրական ծովի արևելքում ներկայության պահպանման համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35915