Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն Ադրբեջանում քննարկելու է ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր: Այդ մասին հայտարարել է իսրայելցի լրագրող Միխայիլ Բորոդկինը:
Նա նշել է, որ երկու երկրները տարիներ շարունակ սերտ կապեր են պահպանում այդ ոլորտում: Ըստ նրա, հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցեր:
Նրա խոսքով, Հարավային Կովկաս այցի ընթացքում հավանաբար կստորագրվեն իսրայելական զենքերի առաքման նոր պայմանագրեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35912