Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով առարկայական և ինտենսիվ բանակցությունների: Այդ մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ Բաքվում հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է Trend-ը:
Մամեդյարովը, ընդգծելով հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի ներգրավվածությունը հիմնադրման օրվանից, հայտարարել է ստատուս քվոյի փոփոխության ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35903