ԱԺ-ն ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով Քննիչ հանձնաժողով կստեղծի

ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը։


Նրա խոսքով, կեսօրին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ էլ որոշում կկայացվի հանձնաժողովը ստեղծելու մասին։


Հիշեցնենք, օրերս «Youtube»-ում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որտեղ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալների, անելիքների, գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35896