Ռուսաստանը Վրաստանի համար մնում է գլխավոր սպառնալիքը: Այս մասին Թբիլիսիի միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Մեզ համար հիմնական վտանգը Ռուսաստանն է: Նա դեռևս 1990-ականներին խախտեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը և այդ գործողությունները շարունակեց 2008-ին»,-ասել է Մարգվելաշվիլին:
Նա հավելել է, որ Ռուսաստանը դեմ է Վրաստանի եվրո-ատլանտյան ուղղությանը, սակայն Թբիլիսիի այդ արտաքին քաղաքական ուղղությունն անփոփոխ կմնա:
«Ես կոչ եմ անում նոր նախագահին, որը կընտրվի մոտ ապագայում, բոլոր միջազգային հարթակներում պարտադիր հիշեցնել, որ Ռուսաստանը հարձակվել է Վրաստանի վրա և դա արդարացնել չի կարելի»,-հայտարարել է Մարգվելաշվիլին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35891