Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Այս մասին Իզվեստիային հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով` այցի հստակ ժամկետը դեռ որոշված չէ:

«Ժամկետները կհստակեցվեն»,- նշել է նա:

Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրավիրել է Ռուսաստանի առաջնորդին պաշտոնական այցով այցելել Հայաստան և հույս էր հայտնել, որ դա տեղի կունենա առաջիկայում:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի վերջին Պուտինը կայցելի Բաքու:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35883