ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար է ընտրվել Լենա Նազարյանը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո «Ելք» խմբակցությունը ղեկավար չուներ: Ըստ շրջանառվող լուրերի՝ Էդմոն Մարուքյանն էր հավակնում զբաղեցնել այն, սակայն Փաշինյանը պնդում էր իր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանի թեկնածությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35826