Թուրքական իշխանությունները կալանավորել են ավստրիացի լրագրողին եւ ակտիվիստին ահաբեկչության հետ կապված հանցագործություն կատարելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է Re:volt պորտալը, որի համար աշխատում էր ձերբակալված Մաքս Զիրնգաստը:
Reuters-ը հաղորդում է, որ «Re:volt»-ն իրեն որպես «ձախ արմատական» է դրսեւորում: Զիրնգաստը ձերբակալվել էր Անկարայի իր բնակարանում:
Պորտալի տվյալներով, Զիրնգաստը երկար տարիներ ապրում է Թուրքիայում եւ «մոլեռանդ ձախ ակտիվիստ եւ հեղինակ է, ով քարոզում է ազատություն եւ ժողովրդավարություն»:
Ավստրիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ավստրիայի քաղաքացին ձերբակալվել է երեքշաբթի Անկարայում, սակայն հրաժարվել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35815