Պուտինի` Բաքու այցի հիմնական շեշտադրումները լինելու են տնտեսական բնույթի: Այժմ կողմերի միջև ընդլայնվում են կապերն արդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Պավել Կլաչկովը:
Նա նշել է, որ ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև առկա են համագործակցության հեռանկարներ տրանսպորտային, արդյունաբերական և այլ ոլորտներում:
Ըստ նրա, Բաքուն առանցքային դերակատարում է խաղում Հարավային Կովկասում նաև անվտանգության հետ կապված հարցերում: Նա նշել է, որ ՌԴ-ն դա հասկանում է ու Ադրբեջանի հետ կառուցում է ռազմավարական հարաբերություններ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35784