Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հրաժարական չեն տա

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը սկանդալային հեռախոսազրույցի հրապարակման ֆոնին հրաժարական չեն տա: Այս մասին պաշտոնյաները հայտարարեցին համատեղ ասուլիսի ժամանակ:


Խաչատրյանը նշեց, թե հրաժարական կտա այն պահին, երբ դրա հանրային պահանջը լինի կամ ղեկավարի որոշումը: Նույնը պնդեց նաև Վանեցյանը՝ ավելացնելով, որ ինքը կառչած չէ պաշտոնին: Բայց այս ամենը, ըստ երկուսի, մեկ նպատակ ունի՝ կանգնեցնել իրենց գործունեությունը, քանի որ այս մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում արվել է ավելի շատ բան, քան վերջին տարիներին:


Նրանք ընդունեցին, որ ձայնագրությունը կեղծ չէ և նման խոսակցություն նրանց միջև իսկապես եղել է: Բայց հեռախոսազրույցում առկա ձևակերպումները համարում են նորմալ, քանի որ «երբեք չէին մտածի, թե իրենց կլսեն»: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35773