Ռուսաստանում ձերբակալվել է ադրբեջանցի թալիշների առաջնորդ Ֆահրադդին Աբասզադեն, որն Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման մեջ էր:
Աբասզադեն ժամանակին մասնակցել է թալիշների խնդիրներին նվիրված երևանյան գիտաժողովին և հայերին թալիշների «բարեկամ ու եղբայրներ» անվանել:
Ըստ տեղեկությունների, Աբասզադեին ձերբակալել են Մոսկվայի շրջանի Լյուբերեցկի վարչական տարածքի ոստիկանները, հայտնում է Haqqin.az-ը:
Մոսկվայի շրջանի Լյուբերեցկի քաղաքային դատարանի դատավոր Ժուռավլյովն Ադրբեջանին Աբբասզադեի արտահանձնումն ապահովելու համար որպես խափանման միջոց է ընտրել նրա կալանավորումը 1 ամսով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35742