Իրանը ցենտրիֆուգի արտադրության գործարան է բացել

Թեհրանը ցենտրիֆուգի արտադրության բարձր տեխնոլոգիական գործարան է բացել, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է Fars news agency-ն:

Նրա խոսքով, ցենտրիֆուգի արտադրության այս առաջադեմ ձեռնարկությունը բացվել է Իրանի Հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրահանգով եւ սարքավորումներով շատ լավ հագեցած է:

Նա հավելել է, որ իրանցի միջուկային ոլորտի գիտնականները կարողացել են լիովին վերակառուցել Թեհրանի ռեակտորը: «Իրանը խոշոր պայմանագիր է կնքել եվրոպական պետության հետ` ռեակտորի հետագա ամրապնդման համար», - ավելացրել է Սալեհին:

Նա նշել է, որ ինչպես եւ նախատեսվում էր միջուկային շարժիչների նախագիծը, որը կարող է տեւել 10-15 տարի, ավարտին կհասցվի, ավելացնելով, որ այս նախագիծը համապատասխանում է Գործողությունների համատեղ ծրագրի համաձայնագրերին:

Սալեհին ընդգծել է, որ Իրանը կարող է կասեցնել ԳՀՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունների մի մասը, օրինակ, ուրանի հարստացման ծավալի ու մակարդակի, եւ, ի վերջո, հրաժարվել ամբողջ միջուկային գործարքից, եթե նրա տնտեսական շահերը համաձայնագրին համապատասխան չբավարարվեն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35739