Ամերիկյան օդուժին պատկանող երկու F-15 ինքնաթիռից սեպտեմբերի 8-ին արգելված ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցվել Դեր Զոր նահանգի ուղղությամբ, հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավիահարվածներն իրականացվել են Հաջին քաղաքի ուղղությամբ: Հարձակման հետևանքով ուժեղ հրդեհներ են բռնկվել:
«Տուժածների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են», - հայտնել է Սավչենկոն:
Սպիտակ ֆոսֆորով սպառազինության կիրառումն արգելվում է 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի հավելյալ արձանագրությամբ, հիշեցրել է նա:
Ֆոսֆորային ռումբերը համարվում են զանգվածային ոչնչացման զենք:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35685