ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին: Այս մասին Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
Նա նշեց, որ ամբողջ օրը կշրջի համայնքում, կզրուցի բնակիչների հետ, իսկ օրը կամփոփեն ժամը 18.30-ին Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում մեկնարկող հանրահավաքում, որին կմասնակցի նաև վարչապետը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35684