Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը:
Քարոզարշավը կտևի ընդամենը 12 օր, իսկ արդեն սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են:
Երևանի համար պայքարելու է 12 ուժ՝ 8 կուսակցություն և 4 դաշինք: Դրանք են` «Բարգավաճ Հայաստան», «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», «Ռեֆորմիստներ», «Հայք», «Օրինաց երկիր» և Դաշնակցություն կուսակցությունները, ինչպես նաև «Իմ քայլը», «Լույս», «Երևանի հանրություն» և «Երևանցիներ» դաշինքները:
Ֆավորիտներն են համարվում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը, որը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից և Արտակ Զեյնալյանը «Լույս» դաշինքից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35664