Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քուվեյթի Էմիրի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ըստ իր ունեցած տվյալների՝ իսլամական հանրապետությունում կտրուկ աճել են ցույցերը և բողոքի տրամադրությունները, և Այաթոլլա ռեժիմը «լիակատար խառնաշփոթի մեջ» է:
Jpost-ի հաղորդմամբ՝ Թրամփը հայտարարել է. «Երբ ես դարձա ԱՄՆ նախագահ, խոսակցություններ էին պտտվում, որ Իրանն ուր որ է կգերիշխի Մերձավոր Արևելքում, բայց հիմա հարց է՝ կգոյատևի՞ այն որպես պետություն: Սա մեկուկես տարվա համար ահռելի տարբերություն է»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35635