Քանի դեռ Իրանում իշխանության ղեկին է Հասան Ռոհանին` Թեհրանի ու Բաքվի միջև խնդիրներ չեն ծագի: Այդ մասին հայտարարել է արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Նա նշել է, որ Իրանում այժմ ծանր դրություն է և հնարավոր է փոփոխությունների հետևանքով իշխանության գան պահպանողականները, ովքեր կձգտեն իսլամական հեղափոխության շարունակությանը:
Արևելագետի խոսքով, այդ փոփոխությունները կտարածվեն նաև Ադրբեջանի վրա`այն էլ ոչ այնքան լավ կողմով:
Նա հավելել է, որ Ռոհանին մտածում է պատժամիջոցների հետևանքները մեղմելու մասին, իսկ եթե իշխանության գան այլ ուժեր, օրինակ Ահմադինեժադը, ապա նրանք ավելի շատ կենտրոնանալու են իսլամական հեղափոխության վրա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35629