Ադրբեջանի ու Վրաստանի միջև ազատ տնտեսական ռեժիմը պետք է ընդլայնել. Բախտաձե

Վրաստանի ու Ադրբեջանի միջև ազատ տնտեսական ռեժիմն աշխատում է որոշակի թերություններով ու այդ ռեժիմը պետք է ընդլայնել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:


Նա նշել է, որ Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի ռազմավարական գործընկերը: Նրա խոսքով, այս տարի երկկողմ ապրանքաշրջանառությունը պետք է հասցնել մեկ միլիարդ դոլարի, իսկ մոտակա երկու տարվա ընթացքում այդ ցուցանիշը պետք է ավելացնել 50-60 տոկոսով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35628