Վրաստանում հասարակական վայրերում մարիխուանա օգտագործելու համար պատժելու են

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, հիմնվելով Մարիխուանայի օգտագործման վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման վրա, պատրաստել է օրենսդրական փոփոխություններ, որոնք կներկայացվեն կառավարության հաջորդ նիստում:


«Գրուզիա օնլայնը» վկայակոչելով գերատեսչության հայտարարությանը հաղորդում է, որ մարիխուանայի օգտագործումը խիստ իրավական շրջանականերում կսահմանվի:


Մասնավորապես, հաշվի առնելով պատժի համաչափության սահմանադրական սկզբունքը, մարիխուանայի օգտագործումը կպատժվի հանրային վայրերում, հասարակական տրանսպորտում, անչափահասների ներկայությամբ, ուսումնակրթական հաստատություններում եւ այլ վայրերում, որոնք նախատեսված են մինչեւ 18 տարեկան անձանց համար եւ նրանց սեփականություն համարվող տարածքներում:


Բացի այդ, ըստ մարիխուանայի օգտագործման մասին օրինագծի, որոշակի մասնագիտությունների անձինք զրկվելու են մասնագիտական գործունեության իրավունքից եւ սսահմանափակվելու են նրանց քաղաքացիական իրավունքները:


«Միեւնույն ժամանակ հիշեցնենք հանրությանը, որ ցանկացած թմրամիջոցների օգտագործման քարոզչությունը կամ գովազդը վարչական իրավախախտում է եւ ենթադրում է համապատասխան պատասխանատվություն», - ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35624