Թրամփը վստահ է 2020 թվականի ընտրություններում իր առաջիկա հաղթանակին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթանակին, հայտնում է Fox News-ը:


«Ոչ մեկն անգամ չի մոտենա 2020 թվականին ինձ հաղթելուն: Եվ այն պատճառով, որ մենք անում ենք, ավելի շատ ենք արել, քան որեւէ մեկը կարող էր հնարավոր համարել»,- ասել է նա:


Նշվում է, որ Թրամփն այս հայտարարությունը կատարել է The New York Times-ում հրապարակված հոդվածի հետ կապված սկանդալի ֆոնին, որում վկայակոչելով Սպիտակ տան չներկայացած աղբյուրին՝ նշված էր Թրամփին հակազդելու պաշտոնյաների փորձերի մասին, քանի որ նրա տեսակետներին համաձայն չեն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35575