2018 թվականի առաջին կիսամյակում Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը, 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ, աճել է 41%-ով:
Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը ևս ընդլայնվել է։ 2017 թվականին Արցախը 95 երկրներից հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների. նրանց գերակշիռ մասը Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իրանից և եվրոպական այլ երկրներից։
Զբոսաշրջիկներ են եղել նաև Կամերունից, Մոնղոլիայից, Բենինից, Սալվադորից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35543