Քրեական օրենսգրքում փոփոխություններից քաղաքական կոնկրետ պատվերի հոտ է գալիս. Սարգսյան

Խումբը, որը զբաղվում էր Քրեական օրենսգրքում փոփոխությունների նածագծի մշակմամբ, ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ է, այլև կատարել է կոնկրետ քաղաքական պատվեր: Այս մասին ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:


Նրա խոսքով, այդ պատվերը «կարմիր թելով» անցնում է ամբողջ նախագծով: «Ես համաձայն եմ, որ ընտրախախտումների դեմ հարկավոր է պայքարել, ես կողմ եմ նման փոփոխությունների ընդունմանը, բայց ոչ այս տեսքով»,- հայտարարեց նա:


Սարգսյանն ընդգծեց, որ փաստաթուղթը պարունակում է որոշակի թակարդներ այն ուժերի համար, որոնք գործող իշխանությունների «սիմպատիան» չեն վայելում: «Ավելին, գրեթե ցանկացած մարդ այս փոփոխությունների շնորհիվ կարող է հայտնվել Հատուկ քննչական ծառայությունում: Ես կարծում եմ, որ ՀՔԾ տարածքում անշարժ գույքը շուտով շատ կթանկանա, քանի որ պետք է տարածքում ամենը գնել, որպեսզի այսքան մարդ հնարավոր լինի տեղավորել: Խոսքը ոչ թե հազարների, այլ հարյուր հազարների մասին է, իսկ ընտրությունները աղետի կվերածվեն»,- հայտարարեց նա


Նշենք, որ փոփոխությունների նախագծով զբաղվել է ՀՀ վարչապետին կից աշխատանքային խումբը


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35535