Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ադրբեջանում ու Տաջիկստանում ԱՄՆ նոր դեսպաններ նշանակել, այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախագահը մտադիր է Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակել Իրլի Լիտցենբերգերին։ Վերջինս կարիերային դիվանագետ է, որն այժմ բարձր պաշտոն է զբաղեցնում ԱՄՆ պետդեպում։
Հայտնի է, որ դեսպանի թեկնածուն տիրապետում է ֆրանսերենի, ռուսերենի, սերբերենի և բուլղարերենի։ Նշանակումը, սակայն, պետք է դեռևս հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35519