«Զվարթնոց» օդանավակայանում օգոստոսին գրանցվել է ուղեւորահոսքի ռեկորդային աճ

2018թ. օգոստոսին ՀՀ երկու օդանավակայաններում սպասարկվել է 347 492 ուղեւոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով:


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի երկու օդանավակայաններում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1 872 998 ուղեւոր, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:


Հատկանշական է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսին գրանցված ուղեւորահոսքը ռեկորդային է եղել. սպասարկվել է 329  665 ուղեւոր:


Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է օգոստոսի 1-ին. այդ օրը «Զվարթնոցը» սպասարկել է 11 837 ուղեւոր:


Ի դեպ, «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 11 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35496