Թուրքիան սիրիական սահմանին ռազմական տեխնիկա է մոտեցնում

Թուրք զինվորականները Քիլիս սահմանամերձ նահանգում ռազմական տեխնիկա են մոտեցնում սիրիական սահմանին՝ սիրիական Իդլիբում հնարավոր ռազմական գործողության պատճառով փախստականների նոր հոսքի մտավախություն ունենալով, հայտնում է Hurriyet պարբերականը:


Նշվում է, որ երեքշաբթի առավոտյան Քիլիսի տարածքով եւ Սիրիայի սահմանին Էլբեյլի բնակավայրի ուղղությամբ ընթացել են տանկեր եւ հաուբիցներ տեղափոխող տրանսպորտային միջոցներ:
Պարբերականի ռազմական աղբյուրի տեղեկացմամբ՝ տեխնիկայի փոխադրումն իրականացվում է սահմանի սիրիական կողմում տեղակայված խմբավորման դեմ անվտանգության միջոցառումների շրջանակում: Մ60 տանկերը սահման են ուղարկվել փախստականների նոր հոսքի զսպման ծրագրի շրջանակում, որին Թուրքիայի իշխանությունները սպասում են Իդլիբի վրա Սիրիայի կառավարական զորքերի հարձակման դեպքում:


Հաղորդվում է, որ Թուրքիան նաեւ ընդարձակել է սահմանի սիրիական կողմում Աթմեի փախստականների ճամբարը եւ ամրացրել Իդլիբում ապաէսկալացիայի գոտու հսկողության իր 12 դիտակետերը՝ այս շրջանում հնարավոր ռազմական գործողության նախաշեմին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35475