Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են վերսկսել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ երկխոսությունը, սակայն այդ հարցում դեռ առաջընթաց չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխարտգործանախարար Օլեգ Սիրոմոլոտովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հելսինկիում հանդիպմանը (ՌԴ եւ ԱՄՆ ղեկավարներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի - խմբ.) ասվել էր ու հետո էլ պետքարտուղար Պոմպեոն Կնոգրեսում ասաց այդ մասին, որ նախատեսվում է վերսկսել աշխատանքային խումբ մեր փոխարտգործնախարարի եւ իրենց պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալի գլխավորությամբ: Այս որոշումն ընդունվել է, բայց թե երբ այն կյանքի կկոչվի, այժմ բավական դժվար է ասել», - Մոսկվայում լրագրողներին ասել է նա:
Պատասխանելով հարցին՝ արդյոք երկխոսության վերսկսման գործում որեւէ առաջընթաց կա, Սիրոմոլոտովն ասել է, որ «դեռ չկա»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35442