Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում․ Պեսկով

Ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցություններ տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Մոսկվայում, այս մասին Известия-ին է փոխանցել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


Նշվում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում են անցկացրել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:


Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին Մոսկվայում: Այդ ժամանակ Ն. Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջնախաղին:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Սոչիում հանդիպել են նաեւ ՌԴ նախագահ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35439