ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կժամանի Երևան

Սեպտեմբերի 4-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կժամանի Երևան: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում:

Այցի շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա ՀՀ ղեկավարության հետ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35431