Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի ու նրա գործընկերների դեմ հոգեբանական պատերազմ է վարում։
«Ամերիկան կենտրոնացել է Թեհրանի ու նրա գործընկերների դեմ տարվող հոգեբանական պատերազմի վրա»,-մեջբերում է թերթը Զարիֆի խոսքը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել դուրս գալ իրանական միջուկային համաձայնագրից։ Որոշումը առաջ է քաշել ինչպես գործարքի անդամ պետությունների, այնպես էլ Իրանի դժգոհությունը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35086